Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը

Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, ստանձնել է հունիսի 8-ի երեկոյան Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Այդ մասին, ինչպեստեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը:

«Իզեդին ալ Քասամի բրիգադների» ղեկավարությունը հայտարարել է. որ 21-ամյա Մուհամադը եւ Հալիդը՝ Քեբրոնից (Հորդանան գետի արեւմտյան ափ) ոչ հեռու գտնվող Յաթա գյուղից, պատկանում են խմբավորման զինյալներին»,- հայտնել է հեռուստաալիքը:

«Մուհամադ եւ Հալիդ Մահամրենները ահաբեկչական գործողությունը կատարել են հունիսի 8-ի երեկոյան. հարձակման հետեւանքով զոհվել Է չորս մարդ»,-նշում է հեռուստատեսությունը:

Հունիսի 8-ի երեկոյան երկու զինված պաղեստինցիներ կրակ են բացել «Սորոնա» առեւտրական կենտրոնի այցելուների վրա, որը գտնվում է Թել Ավիվի կենտրոնական մասում, Իսրայելի պաշտպանության նախարարության համալիրի մերձակայքում: Դրա հետեւանքով սպանվել է չորս մարդ, եւս հինգը ծանր վերքեր են ստացել: Երկու ահաբեկիչները ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է հունիսի 8-ին Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունը, եւ աջակցություն հայտնել Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությունը հունիսի 9-ին տարածվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից:

«Հանրապետության նախագահն ամենայն լրջությամբ դատապարտում է Թել Ավիվում կատարված ահավոր հարձակումը, որի հետեւանքով առնվազն չորս մարդ է զոհվել եւ տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Ֆրանսիան ցավակցում է զոհվածների ընտանիքներին եւ իր աջակցությունն է հայտնում Իսրայելին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասված է հայտարարության տեքստում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 9-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ նշել է, որ նախօրյակին Թել Ավիվում կատարված ահաբեկչության պատասխանատուները պետք է դատապարտվեն օրենքով եւ հասարակայնության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում