Պիկե․ Չէի ցանկանում, որ «Ռեալը» հաղթեր «Ատլետիկոյին»

Պիկե․ Չէի ցանկանում, որ «Ռեալը» հաղթեր «Ատլետիկոյին»

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն պատմել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրպագել է «Ատլետիկոյին»։ «Ռեալ»-«Ատլետիկո» (1։1, հետխաղյա 11-մետրանոցներ՝ 5։3) հանդիպումը Պիկեն դիտել է Իկեր Կասիլյասի հետ։ Եզրափակչից շաբաթներ առաջ Պիկեն նրան խնդրել էր կանխատեսում կատարել դրա մասնակիցների վերաբերյալ: «Ռեալի» նախկին ավագը չէր նշել թիմերի անուններ, սակայն ասել էր, որ այդ հանդիպումը միասին են դիտելու:

-Հասկանալի է, որ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ և երկրպագու՝ չէի ցանկանում, որ «Ռեալը» հաղթեր։ Շատ էի ցավում «Ատլետիկոյի» համար։ Ցավալի է, որ այս թիմը երկու անգամ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ամեն դեպքում շնորհավորել եմ «Ռեալին»։

Զվարճալի էր Իկեր Կասիլյասի հետ հետևել խաղին, քանի որ նա անընդհատ սխալվում էր կանխատեսումներ անելիս։ Իկերը մի բան էր ասում, իսկ մի քանի րոպե անց մեկ այլ բան էր լինում։ Օրինակ՝ առաջին խաղակեսում նա ասաց, որ Պեպեն հուսալի է խաղում, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում Պեպեի պատճառով 11-մետրանոց նշանակվեց,-ասել է Պիկեն «Onda Cero»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում