Կուրտուա․ Մենք լավ կազմ ունենք և կարող ենք երկար ճանապարհ անցնել

Կուրտուա․ Մենք լավ կազմ ունենք և կարող ենք երկար ճանապարհ անցնել

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Եվրոպայի առաջնությունից ունեցած սպասելիքներից։ Առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին, խմբային փուլում Բելգիան մրցելու է Իտալիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հետ։

-Անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին։ Մեր սերունդի համար Մունդիալից հետո սա երկրորդ խոշոր մրցաշարն է։ Աշխարհի առաջնությունից հետո զգացողություն ունեինք, որ կարող ենք ավելին անել, քան 1/4 եզրափակչում խաղալն էր։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ Ֆրանսիայում։ Բարդ է լինելու, քանի որ բարձրակարգ թիմերը շատ են, իսկ նրանց հաղթելու համար նաև հաջողություն է պետք։

Առաջնությանը մասնակցելու ենք՝ մտածելով, որ կարող ենք հաղթել, բայց խաղից խաղ ենք շարժվելու։ Մենք լավ կազմ ունենք և կարող ենք երկար ճանապարհ անցնել, բայց յուրաքանչյուր խաղ մեզ համար պետք է եզրափակիչ լինի։ Շատ բան կախված է լինելու մեկնարկից․ առաջին խաղում հաղթելը նպաստում է լավ տրամադրվածությանը,-Կուրտուայի խոսքը մեջբերված է «FourFourTwo»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում