Հնարավոր է՝ Նադալը չմասնակցի «Ուիմբլդոնին»

Հնարավոր է՝ Նադալը չմասնակցի «Ուիմբլդոնին»

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայր և մարզիչ Թոնի Նադալը հայտարարել է, որ հնարավոր է՝ բաց թողնեն «Ուիմբլդոնը»։ Հիշեցնենք, որ 30-ամյա Նադալը դաստակի վնասվածք է ստացել «Ռոլան Գարրոսի» երկրորդ շրջանում և հրաժարավել է պայքարից։

-Դեռ հայտնի չէ Ռաֆայի վերադարձի ժամկետը։ Միայն կարող եմ վստահությամբ ասել, որ նա չի մասնակցի «Ուիմբլդոնին», եթե 100% ապաքինված չլինի։ Մենք չենք ցանկանում խորացնել վնասվածքը, բաղ թողնել Օլիմպիական խաղերն ու օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունը,-Թոնի Նադալի խոսքը մեջբերված է «Ubi Tennis»-ից։

Հավելենք, որ «Ուիմբլդոնը» մեկնարկելու է հունիսի 27-ին և ավարտվելու է հուլիսի 10-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում