«Grand chess tour». Արոնյանն առայժմ 7-րդն է

«Grand chess tour». Արոնյանն առայժմ 7-րդն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի «Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը։

Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր: Առաջատարները Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են: Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:

Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում