«Ման. Յունայթեդը» հայտնել է Վալդեսի և Պաուելի հեռանալու մասին

«Ման. Յունայթեդը» հայտնել է Վալդեսի և Պաուելի հեռանալու մասին

Դարպասապահ Վիկտոր Վալդեսն ու կիսապաշտպան Նիկ Պաուելը հեռանում են «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ այս ամռանն ավարտվում են և չեն երկարաձգվել։ «Կարմիր սատանաներից» հեռանում են երիտասարդական թիմի երկու խաղացողներ ևս։

Վիկտոր Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2015 թ. հունվարին, թիմում անցկացրել երկու հանդիպում, ապա վարձավճարով խաղացել բելգիական «Ստանդարդում»։ Նիկ Պաուելը մանկունիացիներին էր միացել 2012-ին, Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում դաշտ էր դուրս եկել մեկ անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում