Հայտնի են Նավասի և Դանիլոյի վերականգնման ժամկետները (լուսանկար)

Հայտնի են Նավասի և Դանիլոյի վերականգնման ժամկետները (լուսանկար)

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի և պաշտպան Դանիլոյի ապաքինման ժամկետները։ Երկու ֆուտբոլիստներն էլ վիրահատվել են Մադրիդում։

Կոստա Ռիկայի դարպասապահի ապաքինման համար կպահանջվի 6-8 շաբաթ, իսկ Դանիլոն շարքից դուրս է մնացել մեկ ամսով։

Նավասը մի քանի օրից կմեկնի տուն և Մադրիդ կվերադառնա մի փոքր վերականգնվելուց հետո, իսկ Դանիլոն ապաքինումը կանցկացնի Բրազիլիայում։

Ակնկալվում է, որ Նավասը կկարողանամ մասնակցել օգոստոսի 9-ին «Սևիլյայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին, իսկ Դանիլոն շարք կվերադառնա մինչև հուլիսի 16-ը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում