Ամերիկայի գավաթ. Մեսսիի հեթ-տրիկն օգնել է ջախջախել Պանամային, Չիլին հաղթել է Բոլիվիային (տեսանյութ)

Ամերիկայի գավաթ. Մեսսիի հեթ-տրիկն օգնել է ջախջախել Պանամային, Չիլին հաղթել է Բոլիվիային (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի խմբային փուլում շարունակվում են 2-րդ տուրի հանդիպումները։ Արգենտինայի հավաքականը 5:0 հաշվով ջախջախել է 31-րդ րոպեից 10 հոգով խաղացող Պանամային, երեք գոլ հեղինակել է 61-րդ րոպեին փոխարինման մտած Լիոնել Մեսսին։

D խմբի մյուս խաղում Չիլին Վիդալի դուբլի շնորհիվ առավելության է հասել Բոլիվիայի նկատմամբ։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, 2-րդ տուր

D խումբ

Չիլի – Բոլիվիա՝ 2:1 (0:0, 2:1)
Գոլերը՝ Վիդալ 46, Կամպոս 61, Վիդալ 90 (11-մետրանոց)

Արգենտինա – Պանամա՝ 5:0 (1:0, 4:0)
Գոլերը՝ Օտամենդի 7, Մեսսի 68, 78, 87, Ագուերո 90.
Հեռացում՝ Գոդոյ (31)

Հետևեք մեզ նաև Telegram-ում