Դի Մարիան այլևս չի խաղա Ամերիկայի գավաթում

Դի Մարիան այլևս չի խաղա Ամերիկայի գավաթում

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան հավանաբար ստիպված կլինի չմասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկության մնացած հանդիպումներին, գրում է «Mundo Deportivo» պարբերականը։

«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պանամայի դեմ խաղում (5:0): Առաջին խաղակեսի վերջնամասում նա վնասվածք է ստացել և փոխարինում խնդրել։ Հնարավոր է՝ ֆուտբոլիստը մկանային կտրվածք ստացած լինի, որի ապաքինում կարող է երեք շաբաթ պահանջել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում