Եվրո-2016․ Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Եվրո-2016․ Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականն առավելության հասավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ։ Լանսում կայացած հանդիպման միակ գոլ 5-րդ րոպեին խփեց Ֆաբիան Շյորը։

37-րդ րոպեից ալբանացիները խաղացին 10 հոգով․ երկորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց ավագ Լորիկ Ցանան։

Հիշեցնենք, որ А խմբի առաջին տուրի մյուս խաղում Ֆրանսիան հաղթել է Ռումինիային։ Այսպիսով, այժմ Ֆրանսիան ու Շվեյցարիան ունեն 3-ական միավոր։ Հունիսի 15-ին կայանալիք երկրորդ տուրում Շվեյցարիան մրցելու է Ռումինիայի հետ, Ալբանիան՝ Ֆրանսիայի։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, A խումբ

Ալբանիա – Շվեյցարիա՝ 0։1
Գոլը՝ Շյոր 5′
Հեռացում՝ Ցանա 37′

Հետևեք մեզ նաև Telegram-ում