«Շիրակը» պատրաստվում է ԵԼ որակավորման փուլին

«Շիրակը» պատրաստվում է ԵԼ որակավորման փուլին

«Շիրակը» հունիսի 3-ից սկսել է նախապատրաստվել Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին։

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գյումրեցիները հունիսի 10-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հանքավանում, որի շրջանակում ստուգողական խաղում կմրցեն «Ալաշկերտի» հետ։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Հանքավան են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Սոկրատ Հովհաննիսյան։

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան։

Կիսապաշտպաններ՝ Ռումյան Հովսեփյան, Դավիթ Հակոբյան, Էդվարդ Փանոսյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Ուդո Սոլոմոն, Մուհամեդ Կաբա, Նեմանյա Ստոշկովիչ, Ղուկաս Պողոսյան։

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Դրիսա Դիարասուբա , Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան, Վահան Բիչախչյան։

Հանքավանից վերադառնալուց հետո թիմը մարզումները կշարունակի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հունիսի 22-ին կմեկնի Վրաստան, որտեղ հունիսի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բրոնզե մեդալակիր «Դիալյի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում