Բեյլը պատահաբար կոտրել է երկրպագուի քիթը (լուսանկար)

Բեյլը պատահաբար կոտրել է երկրպագուի քիթը (լուսանկար)

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Սլովակիայի հետ խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ պատահաբար հարվածել է տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկի դեմքին և կոտրել է վերջինիս քիթը։ «L’Equipe»-ն հաղորդում է՝ Բեյլը տեղեկացել է, որ վնասվածք է հասցրել երկրպագուին, մոտեցել է նրան և ներողություն է խնդրել։

Հիշեցնենք, որ Ուելս-Սլովակիա հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով, իսկ Գարեթ Բեյլը դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում