Վավրինկա․ Պետք է Ֆեդերերի հետ քննարկենք Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցը

Վավրինկա․ Պետք է Ֆեդերերի հետ քննարկենք Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցը

Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան հայտարարել է, որ դեռ չի որոշել հայրենակից Ռոջեր Ֆեդերերի հետ կմասնակցի՞ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղին, թե՞ ոչ։

-Ես դեռ ոչինչ չգիտեմ։ Ամեն չէ, որ ինձանից է կախված։ Ռոջերը նոր է ապաքինվել վնասվածքից, բայց վերջնական որոշել է, որ մասնակցելու է ինչպես մենախաղին, այնպես էլ զուգախաղին։ Նման բաները հեռախոսով չեն քննարկում։ Մենք պետք է հանդիպենք և քննարկենք բոլոր մանրուքները,-Վավրինկայի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում