Մարեզ․ Վերջնական որոշում չեմ կայացրել

Մարեզ․ Վերջնական որոշում չեմ կայացրել

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը, ում ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Ռեալը», հայտարարել է, որ կարիերայի շարունակության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել։

-Հաճելի է, երբ մի շարք ակումբներ հետաքրքրված են քո ծառայություններով, բայց ես ոչ մեկի հետ համաձայնություն ձեռք չեմ բերել։ Բանակցություններ չեմ վարում։ Տեսնենք․․․ Այս պահին կարիերայիս շարունակության վերաբերյալ վերջնական որոշում չեմ կայացրել։ Հնարավոր է՝ մնամ «Լեսթերում», հնարավոր է՝ հեռանամ,-25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Get Football News French»-ից։

Հավելենք՝ 2015-16թթ․ մրցաշրջանում Մարեզը «Լեսթերի» կազմում մասնակցել է 39 խաղի, խփել է 18 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում