Չավի. Երբ «Բարսելոնան» ոչինչ չի նվաճում, մեր ֆուտբոլիսներին դատարան չեն կանչում

Չավի. Երբ «Բարսելոնան» ոչինչ չի նվաճում, մեր ֆուտբոլիսներին դատարան չեն կանչում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կապ է տեսնում կատալոնական ակումբի ելույթների և թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի դեմ ֆինանսական գործունեության խախտումների առթիվ մեղադրանքների միջև։

-Երբ թիմը վատ է խաղում, ոչ ոք չի բարձրացնում դոպինգի կամ դատական պարզաբանումների հարցը։ Կողքից հետևելով «Բարսային»՝ ես նկատել եմ, որ երբ գործերը լավ են գնում, միշտ սկսվում են անիվների առաջ քար դնելու փորձերը։

Չեմ ասում, թե դատական համակարգն անարդար է, բայց այդ ամենն արվում է այն ժամանակ, երբ «Բարսելոնան» լավ է հանդես գալիս։ Դա զարմացնում է, քանի որ եղավ չորս տարի տևած մի շրջան, երբ թիմը որևէ տիտղոս չնվաճեց, և այդ ընթացքում մեր ֆուտբոլիստներին ոչ ոք դատարան չէր կանչում,-ասել է Չավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում