«Բորուսսիայում» սպասում են Հենրիխ Մխիթարյանի վերջնական որոշմանը

«Բորուսսիայում» սպասում են Հենրիխ Մխիթարյանի վերջնական որոշմանը

Հայաստանի  հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի այս շաբաթվա ընթացքում։

Այս մասին «Bild» պարբերականը տեղեկացել է դորտմունդյան ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկից։ Շաբաթվա ընթացքում Մխիթարյանը «Բորուսսիայի» ղեկավարությանը պետք է վերջնական տեղեկացնի՝ մնո՞ւմ է ակումբում մինչև պայմանագրի ժամկետի լրանալը (2017 թվականի հունիս), երկարաձգո՞ւմ է պայմանագիրը, թե՞ արդեն այս ամռանը տեղափոխվում է այլ ակումբ։

«Bild»-ը գրում է, որ արդեն մի քանի ամիս է՝ Մխիթարյանը մերժում է «Բորուսսիայի» ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկները։ «Բորուսսիան» հայ ֆուտբոլիստին տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում, սակայն Մխիթարյանն ունի մի շարք այլ առաջարկներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմը», իսկ օրերս հայ ֆուտբոլիստի համար պայքարին միացել է «Մանչեսթեր Յունայթեդը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում