Բալոտելլի․ Մորատան կարող է դառնալ Եվրոպայի առաջնության սենսացիան

Բալոտելլի․ Մորատան կարող է դառնալ Եվրոպայի առաջնության սենսացիան

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին բարձր գնահատել է Իսպանիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում հաջողության հասնելու հնարավորությունները։ Խմբային փուլում գործող չեմպիոն Իսպանիան մրցելու է Չեխիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։

-Իսպանիան մնում է Իսպանիա։ Այս հավաքականը երբեք չի կարող թույլ մրցակից լինել։ Նախորդ առաջնության ժամանակ Ֆաբրեգասը խաղում էր հարձակման կենտրոնում․ այդ տարբերակն աշխատեց, և նրանք հաղթեցին։ Տորրեսի և Կոստայի բացակայությունն իսպանացիների համար լուրջ կորուստ չէ։ Ցավում եմ նրանց համար, այս ֆուտբոլիստներն ինձ դուր են գալիս, սակայն Իսպանիան այնքան ուժեղ է, որ Ֆերնանդոն և Դիեգոն հավաքականին պետք չեն։

Ինձ համար Դավիդ Սիլվան «դանդաղ Մեսսի» է․ այսքանով ամեն ինչ ասված է։ Ինձ դուր է գալիս նաև Մորատայի խաղը, նա հիանալի ֆուտբոլիստ է։ Ընթացիկ մրցաշրջանում հետևել եմ նրա խաղին և կարող եմ ասել, որ այս տղան կարող է դառնալ առաջնության սենսացիան,-ասել է Բալոտելլին «Goal.com»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում