Մեսսի․ Չեմ պատրաստվում սափրել մորուքս

Մեսսի․ Չեմ պատրաստվում սափրել մորուքս

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում սափրել մորուքը, որը վերջին շրջանում դարձել է ոճաբանների քննարկման առարկան։

-Ոչ մի դեպքում չեմ պատրաստվում սափրել մորուքս։ Թիմակիցներս էլ թույլ չեն տա նման բան անել,-Մեսսիի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Խմբային փուլի երկու տուրից հետո Արգենտինան ունի 6 միավոր, իսկ հունիսի 15-ին մրցելու է Բոլիվիայի ընտրանու հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում