Պեպե․ Պորտուգալիայի հավաքականի երազանքը Եվրոպայի չեմպիոն դառնալն է

Պեպե․ Պորտուգալիայի հավաքականի երազանքը Եվրոպայի չեմպիոն դառնալն է

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հույս ունի, որ իր թիմը հաջող հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։ 

-Մենք 100% վստահ ենք մեր ուժերին։ Հավաքականի ֆուտբոլիստներից շատերն իրենց ակումբների հետ տիտղոսներ են նվաճել, այնպես որ՝ մեզ մոտ հաղթական մթնոլորտ է։ Ես արդեն 33 տարեկան եմ, բայց այրվում եմ նոր մարտահրավերներ ընդունելու ցանկությունից։ Պորտուգալիայի հավաքականի երազանքը Եվրոպայի չեմպիոն դառնալն է։

Հավաքականի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար մրցակցությանը բավականին մեծ է։ Մարզիչը մի շարք երիտասարդների է ընդգրկել հայտացուցակում, բայց դա հրաշալի է։ Երիտասարդները մեծ ապագա են ունենալու, իսկ փորձառուները չեն կորցրել հաղթանակների ծարավը,-Պեպեի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնության խմբային փուլում պորտուգալացիները մրցելու են Ավստրիայի, Հունգարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Առաջին՝ Իսլանդիայի հետ հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում