«Կրեմլը ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ընթացող գործընթացներին»․ Պեսկով
20/06/2025 15:22

Նմանատիպ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է նրան ցանկացած օգնություն ցուցաբերել:
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – ասել է Պեսկովը։
Հավելենք, որ հունիսի 19-ին դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել բարերար Սամվել Կարապետյանին, ով կոչ էր արել համախմբվել և սատարել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում