Դոմինիկ Տիմը՝ Շտուտգարտի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Դոմինիկ Տիմը՝ Շտուտգարտի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը Շտուտգարտի մրցաշարի եզրափակիչ խաղում 6:7 (2:7), 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ։ Նախօրեին անձրևի պատճառով հանդիպումը հետաձգվել էր առաջին սեթի 6։6 հաշվի ժամանակ։ Այսօր 22-ամյա Տիմը թույլ տվեց 6 կրկնակի սխալ, իրացրեց 9 հնարավոր բրեյք-փոյնթերից 2-ը, իսկ Ֆիլիպ ակտիվում գրանցվեց 14 էյս, 3 կրկնակի սխալ։

Հավելենք, որ այս տիտղոսը Դոմինիկ Տիմի համար չորրորդն է ընթացիկ մրցաշրջանում և յոթերորդը՝ կարիերայում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում