Ռամոս. Մի փոքր անսովոր է դարպասում Կասիլյասին չտեսնելը

Ռամոս. Մի փոքր անսովոր է դարպասում Կասիլյասին չտեսնելը

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ Չեխիայի դեմ հանդիպման մասին (1:0)։ Նվազագույն հաշվով հաղթանակով ավարտված խաղում իսպանացիների դարպասը պաշտպանում էր Դավիդ դե Խեան։

-Ոչ ոք չէր ասել, որ հեշտ է լինելու։ Թիմն իշխում էր դաշտում և շարունակում իր կամքը թելադրել և ի վերջո ստացանք այն, ինչ ուզում էինք։ Պիկեն շատ լավ գոլ խփեց։ Արդեն առաջին հաղթանակը կա, պետք է այդ ոգով շարունակել։ Չեխիան պաշտպանությունում շատ լավ էր խաղում, իսկ մենք փորձում էինք տարածություն գտնել։ Հնարավոր է՝ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, եթե մինչև ընդմիջումը գոլ խփեինք։

Մի փոքր անսովոր է այսքան տարի անց հետ նայել ու դարպասում չտեսնել Իկեր Կասիլյասին, բայց դե Խեան հիանալի մրցաշրջան է անցկացրել։ Այսօր նա լավն էր,-Ռամոսի խոսքն է մեջբերում «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում