Պաշտոնական. Պյանիչը տեղափոխվեց «Յուվենտուս» (լուսանկար)

Պաշտոնական. Պյանիչը տեղափոխվեց «Յուվենտուս» (լուսանկար)

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ռոման» Պյանիչի դիմաց կստանա 32 միլիոն եվրո։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» հետ կնքել է 5 տարվա համար նախատեսված պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում