Պիկեն իր և Ռամոսի հարաբերությունների վերաբերյալ գրառում է կատարել

Պիկեն իր և Ռամոսի հարաբերությունների վերաբերյալ գրառում է կատարել

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հասկացրել է, որ իր ու «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի միջև տարաձայնություններ չկան։

Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Չեխիայի նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակից հետո Պիկեն «Twitter»-ում կատարել է հետևյալ գրառումը․

«Կարծում ենք՝ այլևս ոչինչ պետք չէ ասել․․․ Մենք հիանալի թիմ ենք։ Բոլորի համար հրաշալի օր էր»,-գրել է Պիկեն և հրապարակել Ռամոսի հետ լուսանկարը։

Սերխիո Ռամոսն էլ Պիկեի գրառումը հրապարակել է իր էջում։

Հիշեցնենք, որ 2015-16թթ․ մրցաշրջանի ընթացքում Պիկեն բազմիցս «Ռեալին» ուղղված հեգնական և վիրավորական գրառումներ է կատարել «Twitter»-ում, իսկ մադրիդյան ակումբի երկրպագուները Չեմպիոնների լիգայի տոնակատարության ժամանակ միաձայն վիրավորել են կատալոնական ակումբի պաշտպանին։ Այդ ամենից հետո շատերը կարծում էին, որ Պիկեի և Ռամոսի հարաբերությունները լարված կլինեն նաև Իսպանիայի հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում