Կասիլյաս. Կարիերաս կավարտեմ միայն Բուֆֆոնից հետո

Կասիլյաս. Կարիերաս կավարտեմ միայն Բուֆֆոնից հետո

Իսպանիայի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ չի պատրաստվում ֆուտբոլին հրաժեշտ տալ այնքան ժամանակ, քանի Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը չի ավարտել կարիերան։ Կասիլյասը 35 տարեկան է, Բուֆֆոնը՝ 38:

-Քանի դեռ Բուֆֆոնը խաղում է, կարիերաս չեմ ավարտի։ Նա վերջերս նոր պայմանագիր է կնքել, և դա ինձ երջանկացնում է, քանի որ նշանակում է՝ ես էլ եմ այդպես անելու,-«Gazetta dello Sport»-ին տված հարցազրոյցում ասել է Կասիլյասը։

Երկու դարպասապահները նախկինում բազմիցս աչքի են ընկել միմյանց նկատմամբ ջերմ և հարգալից վերաբերմունքով։

Կասիլյասը նաև նշել է, թե որ թիմը կարող է անակնկալ մատուցել Եվոպայի առաջնությունում։

-Ես հարգում եմ Խորվաթիային, բայց եթե պետք է նշեմ մեկ թիմի, որը հաղթելու մեծ ավանդույթներ չունի, բայց կարող է այս անգամ անակնկալ մատուցել, դա կլինի Բելգիան։  Այս անգամ ավելի բարդ է լինելու, քան չորս տարի առաջ։ Ֆրանսիան լավ թիմ ունի, Բելգիան շատ ուժեղ է, իսկ Գերմանիան աշխարհի չեմպիոնն է։ Իտալիան և Պորտուգալիան էլ միշտ վտանգավոր մրցակիցներ են,-ասել է Կասիլյասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում