Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուր է, այն չպետք է խամրի. Հռոմի Պապ
Նմանատիպ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Ցավն իմ սրտում ես աղոթում եմ այստեղ, որպեսզի այլևս երբեք չլինեն նման ողբերգություններ, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա ինչպես հաղթահարել չարը բարով: Թող Աստված սիրելի հայ ժողովրդին և համայն աշխարհին խաղաղություն և սփոփանք պարգևի: Թող Աստված պաշտպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չպետք է խամրի կամ մոռացվի, հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուր է»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում