16.1 C
Yerevan

Վարչապետն անհրաժեշտ է համարում կրթության ոլորտում նոր բարեփոխումների իրականացումը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստին օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը:

«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են կրթական ոլորտի բոլոր մակարդակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա և առաջնահերթությունները համարեց կրթական ոլորտի արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:

Վարչապետը հստակ համարեց, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը:

«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ միևնույն ժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ դպրոցի ղեկավարի նշանակումը սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց:

«Որոշակի լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցի հիմնախնդիրները, բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում, ուզում եմ նաև ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը»,-ասաց նա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վերանայման և կատարելագործման կարիք ունեն դպրոց բուհ անցումը ապահովող կառույցների գործառույթները:

«Նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բաձրագույն կրթության մատչելիության բարձրացման և հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը»,-ասաց նա: Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, համալսարան- աշխատաշուկա կապի սերտացումը և երկրի զարգացման համար հույժ կարևոր մասնագիտությունների պահպանումը:

Վարչապետը Կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց նախապատրաստել իր մոտ բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն և փոփոխությունների ժամանակացույցային առաջարկներ, որտեղ կնշվեն հստակ մեխանիզմներ կրթության որակի բարձրացման մեխանիզմների վերաբերյալ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...