Մասնագետի պնդմամբ՝ ծերացումը բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար

Մասնագետի պնդմամբ՝ ծերացումը բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար

Ծերացումը Հայաստանի համար բավականին լուրջ խնդիր է դառնում: Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` բնակչության համաշխարհային օրվա առթիվ ներկայացնելով «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջա նակում 2016 թվականին կատարված «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտությունը:

«Այսօր 65 եւ ավելի տարիքի մարդիկ կազմում են բնակչության 11 %-ը, ընդ որում կանանց թիվը 50%-ով գերազանցում է տղամարդկանց թվին, եւ մեր կանխատեսումներով 2050 թվականին տարեց բնակչությունը կլինի 22 %-ը՝ մոտ- 1/4-ը: Սա կազդի նաեւ տարեցների կախյալության գործակցի աճին: Այս առումով լուրջ մտահոգություն ունենք, որովհետեւ եթե 80-ականների վերջին ունեցել ենք 8/1-ի հարաբերակցությամբ գործակից, այսինքն՝ 8 աշխատող վճարում էին 1 չաշխատողի համար, այսօր այդ թիվը մոտ 4 է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հե? ? զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ նման ցուցանիշների առկայության դեպքում հետագայում ներկայիս սերնդի համար մեծ դժվարություն է լինելու վճարել տարեցների կենսաթոշակային աջակցման համար: Ըստ հետազոտության տվյալների՝ ծերացման նման ցուցանիշը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7%-անոց շեմը:

Գարիկ Հայրապետյանը նաեւ ներկայացրեց, որ ԱՊՀ երկրների շարքում տարեցների կախյալության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին եւ Բելառուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում