Իսպանական ընկերությունը չարիք է Հյուսիս-հարավ ճանապարհի համար. ՀՀ վարչապետ

Իսպանական ընկերությունը չարիք է Հյուսիս-հարավ ճանապարհի համար. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինչու է դանդաղում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհի կառուցման աշխատանքները: Վարչապետն ընդգծեց, որ աշխատողների և տեխնիկների շրջանում խոսակցություններ են տարածվել, թե շինարարությունը նիստ ձգձգվում է:

«Կապալառուն շատ հստակ գրաֆիկ ունի: Այդ կապակցությամբ ահազանգեր դեռևս չեն եղել», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Առաքելյանը: Արձագանքելով՝ ՀՀ վարչապետն ասաց. «Իսկ արդյոք իմ խոսքը ձեզ համար ահազանգ չէ: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ աշխատանքն ուշանում է: Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռևս այն չէ, իսկ այժմ նաև ժամանակի մեջ չեն տեղավորվում: Հասկացեք ինչն է պատճառը», – ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում