26.1 C
Yerevan

Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրողներն ստացել են խախտումները վերացնելու հանձնարարականներ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին ներկա էր նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Քննարկման թեման ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրավիճակի բարելավումն ու թերու թյունների վերացումն էր:

Ինչպես տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցները, մինչ օրակարգային խնդրին անդրադառնալը, ողջունել են վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության և արտադրողների միջև քննարկման եռակողմ ձւաչափը՝ համարելով այն համագործակցության արդյունավետ միջոց: Ծառայության ներկայացուցիչները խոսել են արտադրության բոլոր փուլերում բարեխիղճ աշխատելու և սահմանվ ած նորմերին հետևելու կարևորության մասին՝ տնտեսավարողներին ներկայացնելով անվտանգության պահպանման տեսանկյունից ամենակարևոր գործոնները, այն է՝ վերահսկողություն արտադրության մեջ օգտագործվող ջրի, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների բաղադրիչների նկատմամբ (պետք է համապատասխանեն սահմանված թույլատրելի չափորոշիչներին), տարան (շիշը, որի մեջ լցվում են ըմպելիքները), որը նույնպես պետք է թույլատրելի լինի ըմպելիքների շշալցման համար անվտանգության տեսանկյունից և ունենա համապատասխանության սերտիֆիկատ, տարածքի և աշխատակիցների սանատրահիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերացումները, դրանց պատճառներն ու արագ լուծման հնարավոր ուղիները, տրվել են հանձնարարականներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի վերաբերյալ. մասնավորապես՝ տնտեսավարողները պետք է սեղմ ժամկետում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, ներկայացնեն իրենց արտադրական գործունեության ընդհանուր պատկերը, որպեսզի ծառայությունը կարողանա հասկանալ արտադրության կազմակերպման թույլ կողմերը, ուղղորդի դեպի ճիշտ լուծումներ, վերահսկի դրանց արագ կարգավորումը։

Ծառայությունը հետամուտ կլինի տրված հանձնարարականների ժամանակին ու հստակ կատարմանը և թերացումների դեպքում կդիմի առավել խիստ միջոցների:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...