Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. (թարմացվող, ֆոտո, տեսանյութ)

Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում.  (թարմացվող, ֆոտո, տեսանյութ)

1:50

Անկարայում հզոր պայթյուն է որոտացել, որից  լսվել է մի քանի շրջաններում, դրանից առաջ օդում ռազմական ինքնաթիռ է երևացել:

1:44

Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է Գյուլենի կողմնակիցներին, գրում է ՌԻԱ նովոստին:

1:34

Էրդողանը թուրք ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և պաշտպանել ժողովրդավարությունը: Նա խոստացել է  մեկուսացնել ռազմական հեղաշրջմանն աջակցողներին, գրում է ՏԱՍՍ-ը: Ի դեպ, լրատվամիջոցն ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահն այցելել է Ստամբուլի միջազգային օդանավակայան՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

1:12

Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ և ռազմական դրություն է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

00:50

Ուժեղացվել  Թուրքիայի նախագահի նստավայրի անվտանգությունը:

00:47

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը պատանդառվել է: Երկրի վարչապետը հայտարարել է, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը կհեռանա միայն, եթե ժողովուրդը դա ցանկանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

00:30

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է երկրում իշխանությունը զավթելու և գործող իշխանություններին հեռացնելու մասին, գրում է ՌԻԱ նովոստին՝ նշելով, որ համապատասխան հայտարարությունն արվել է NTV-ի եթերում: Շտաբի կայքն անհասանելի է:

/disc/16-07-16/902b64ee2bbac560dc81d0deb82f97a1.jpg

00:27

Փակվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

00:07

Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. Անկարայում հնչում են կրակոցի ձայներ, օդում ռազմական  ուղղաթիռներ են թռչում, գրում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով ականատեսների վկայություններին: Թուրքական ոստիկանությունը փակել է Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջը, որը իրար է կապում Եվրոպան ու Ասիան։ Երկու հատվածներում նկատվում է զինվորականների կուտակում: Ավելին, տանկեր են նկատվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:

/disc/16-07-16/33052b4b7f6f32f720628b8e57808598.jpg

/disc/16-07-16/29932d4569b489caa16ed2a1c84f23ec.jpg

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում