Գյուլենը պատրաստ է արտահանձնվել Թուրքիա (տեսանյութ)
17/07/2016 21:03
Նմանատիպ
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը «Վեստի.ռու»-ին հայտնել է, որ արտահանձման փաստն իրեն չի վախեցնում:
«Ես չեմ վախենում, որ ինձ կարող է արտահանձնեն: Եթե որոշեն, թող այդպես էլ լինի», — ասել է նա:
Ավելի վաղ Գյուլենը հերքել էր իր մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը.«Որպես մարդ, որը նեղություններ է կրել մի քանի ռազմական հեղաշրջումներից վերջին հինգ տասնամյակում, չափազանց վիրավորական է մեղադրվելը նման փորձին առնչություն ունենալու մեջ: Ես կատեգորիկ հերքում եմ նմանօրինակ մեղադրանքները»:
Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ հարցում Անկարայից չի ստացվել, և որ Թուրքիան պետք է ներկայացնի լուրջ հիմնավորում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում