ԱԱԾ-ն պահանջ-առաջարկ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբին, որին կպատասխանեն այսօր 19:00-ին. Ուղիղ
Նմանատիպ
Երեկ երեկոյան փակուղային իրավիճակ չի եղել. ԱԱԾ-ն պահանջ-առաջարկ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբին, որին կպատասխանեն այսօր 19:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
«Ես փոխանցել եմ ԱԱԾ պատասխանատուների առաջարկ-պահանջը, որի մանրամասներն այս պահին չեմ ասի: Եվ այդ տղաները ասել են, որ իրենք դրա պատասխանը կտան այսօր ժամը 7-ին»,-շեշտեց նա՝ նշելով, որ իշխանությունների՝ տղաների հեռախոսակապի արգելափակումը, զրկում է իրեն պատասխան ստանալու և նրանց փոխանցելու հնարավորությունից. «Այս քայլը հուշում է, որ իշխանությունները գնում են բանակցությունները խզելու ճանապարհելով: Այս պահին դեռ չեմ ասում խզված են, ես կես ժամ ժամանակ եմ տալիս իշխանություններին, որ ասեն՝ խզված են, թե՝ ոչ: Եթե պատասխան չստանամ, նշանակում է իշխանությունները խզել են բանակցությունները, այն էլ այն պայմաններում, երբ դրանք փակուղում չէին»:
Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների, այլև Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հետևաբար, Ժիրայր Սեֆիլյանը ևս բանակցություններին մասնակից է. «Բանակցությունները կարելի է ասել այդ երեք կողմերի միջև են»:
Հավելենք, որ կես ժամն ըստ Ենիգոմշյանի, լրանում է 12.50-ի սահմանում: Նա պնդեց՝ եթե գրոհի ճանապարհն ընտրեն իշխանությունները, ապա դրա հետևանքների պատասխանատուն հենց իրենք իշխանություններն են:
Իր հերթին «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը վստահեցրեց՝ առայժմ գրոհի կամ որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում եւ հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում