ԱՄՆ-ն դատապարտում է ՀՀ-ում բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու տարբերակը. «Ամերիկայի Ձայն» (տեսանյութ)

ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները «Ամերիկայի Ձայն»–ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ: 

«Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»,-ասել է նա:

Հարցի մյուս հատվածին, թե չի կարծում ԱՄՆ-ն, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարեւան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասել է, թե ինքը նման բան չի կարծում։ ՝

«Հույս ունենք` ոչ», -ասաց նա` շարունակելով. «ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում