Տղաները պահանջում են փոխարինող բրիգադ. ոչ մի բժիշկ պատանդ չի վերցվել. Ենիգոմշյան Ուղիղ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ը պատանդ չի վերցրել բժիշկներին։

«Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրն է եղել բժշկական հերթափոխ, հիմա ևս լինի։ Իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշժկներին փոխարինեն։ Տղաները նրանց պատանդ չեն վերցրել։ Տղաների երկրորդ պահանջն է, որպեսզի պատգամավորները պահանջ դնեն ուժային կառույցների առաջ՝ իրենց հետ հանդիպելու համար։ Այսինքն՝ տղաները ուզում են հանդիպել պատգամավորների հետ»։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ոստիկանության, ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներ կան. 3 տղամարդ և մեկ կին:

Հեռարձակումը՝ «Ազատության» 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում