«Սասնա ծռեր» խումբը դուրս եկավ ՊՊԾ գնդից. կա 20 ձերբակալված. ԱԱԾ (Ձայնագրություն. լրացված)
Նմանատիպ
21:14
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:
Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:
20:20
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ զենքը 20:00-ին վար կդնեն և դուրս կգան ՊՊԾ գնդից՝ նշելով, որ «ընտրում են ռազմագերու կարգավիճակը»: Նշենք, որ բանակցող որպես հանդես է գալիս Վիտալի Բալասանյանը:
Ստորև «Առաջին լրատվական»-ի հրապարակած հեռախոսազրույցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում