Facebook-ը փոխում է ալգորիթմը՝ սադրիչ վերնագրերի դեմ պայքարելու համար
05/08/2016 10:41
Նմանատիպ
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ կփոխի նորությունների ժապավեն կազմելու մեխանիզմը, որպեսզի այնտեղ ավելի քիչ լինեն սադրիչ վերնագրերով հոդվածներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:
Տասնյակ հազարավոր նման նյութերի վերլուծությունից հետո ստեղծված ալգորիթմը գործում է Էլեկտրոնային փոստի սպամ-ֆիլտրի համանմանությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում