ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո 10 տոկոսով աճել է Հայաստանի ՀՆԱ-ն. Պուտին (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն դաշնակցային հարաբերություններ ենք կառուցում, ընդ որում՝ ամենազգայուն հատվածներում և միջազգային հարթակում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը՝ նկատի ունենալով ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը:
«Ես նայեցի նախորդ տարվա տվյալները. ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է թղթի վրա: Սա, իհարկե, շատ դրական ցուցիչ է: Հուսով եմ, որ դրական այս դինամիկան կպահպանվի»,-ընդգծել է նա:
Իր հերթին ՀՀ նախագահը նկատել է, որ չնայած տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական խնդիրներին, 6 ամսվա ընթացքում ապրանքաշրջանառությունը 12 տոկոսով ավելացել է Ռուսաստանի հետ:
«Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և հասել պատմական առավելագույնի: Դա, իհարկե, այն հնարավորությունների շնորհիվ է, որոնք մեզ տրամադրում է ԵԱՏՄ-ն: Դա, անշուշտ, շատ լավ է»,-շեշտել է Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում