Իրանի Համադան ռազմակայանից մեկնած ռուսական Սու-34-երը ԻՊ-ին հարվածներ են հասցրել Դեյր Զորում

Իրանի Համադան ռազմակայանից մեկնած ռուսական Սու-34-երը ԻՊ-ին հարվածներ են հասցրել Դեյր Զորում

Իրանի տարածքի Համադան ռազմակայանից մեկնած ռուսական Սու-34-երը օգոստոսի 17-ին Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին, որի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի երկու հրամանատարական կետ եւ դաշտային ճամբարներ, սպանվել են ավելի քան 150 զինյալներ, ներառյալ օտարերկրյա վարձկաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2016 թվականի օգոստոսի տասնյոթին ռուսական Սու-34 ռմբակոծիչներն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի Համադան օդանավակայանից խմբային ավիահարված են հասցրել Դեյր Էզ Զորի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածի հետեւանքով ոչնչացվել են երկու հրամանատարական կետեր եւ Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում ԻՊ-ի ահաբեկիչների պատրաստման խոշոր դաշտային ճամբարներ, սպանվել են 150-ից ավելի զինյալներ, որոնց թվում եղել են օտարերկրյա վարձկաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում