Թուրքիայում եւս 6 հազար 800 ոստիկան կհեռացվի աշխատանքից

Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու կասկածանքով աշխատանքից կհեռացվի եւս 6 հազար 800 ոստիկան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված ցուցակին, որում նշված են աշխատանքից հեռացվելու ենթակա ոստիկանների անունները:

Ցուցակում նշված են նաեւ բարձրաստիճան ոստիկանների անուններ:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով մինչ այժմ Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2 հազար 360 ոստիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում