Իրանական Բուշերում ատոմակայանի երկու նոր բլոկների կառուցումը կսկսվի սեպտեմբերի 10-ին

«Բուշեր» ատոմային Էլեկտրակայանի երկու նոր բլոկների կառուցումը Ռուսաստանի համագործակցությամբ կսկսվի շահրիվարի 20-ին (իրանական օրացույցի ամսաթիվ, որը համապատասխանում Է սեպտեմբերի 10-ին) եւ կտեւի տասը տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրանական հեռուստատեսությանը հայտնել Է Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կպահանջի 10 մլրդ դոլարի ներդրումներ: «Հաշվի առնելով երկրի կարիքները եւ ազգային շահերը՝ ատոմային Էներգետիկայի զարգացման համար առաջիկա տասը տարում նախատեսված Է վարկավորման հատուկ ծրագիր»,-հայտարարել Է փոխնախագահը:

«Ռուսաստանի հետ պարտավորագիրը նախատեսում Է տեխնիկական այն հնարավորությունների օգտագործումը, որ ունի իրանական արդյունաբերությունը»,-ընդգծել Է Սալեհին, նշելով, որ այս երկու Էներգաբլոկները «թույլ կտան Իրանին տարեկան տնտեսել 22 մլն բարել նավթ»:

Իրանի Բուշերի նահանգում ԱԷԿ-ը կառուցվել Է ռուս մասնագետների կողմից՝ Իրանի եւ ՌԴ-ի միջեւ կնքված 1995 թվականի պարտավորագրին համապատասխան: 2012 թվականի օգոստոսին ատոմային Էլեկտրակայանը հասցվել Է լրիվ հզորության:

«Բուշերը» առաջին ատոմային Էլեկտրակայանն Է ոչ միայն Իրանում, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում: Այն գտնվում Է Բուշեր քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա, Պարսից ծոցի ափին: Կայանի առաջին Էներգաբլոկի հզորությունը 1000 մեգավատ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում