ՍԴՀԿ-ը տեր է լինելու ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուների օգտին գրանցված ձայներին

ՍԴՀԿ-ը տեր է լինելու ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուների օգտին գրանցված  ձայներին

ՍԴՀԿ-ն վստահ է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ  այն վայրերում, որտեղ թեկնածուներ է առաջադրել են, հաղթանակ են ունենալու: Այս մասինն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Մասնավորապես՝ սեպտեմբերի 18 -ին Էջմիածնում կայանալիք ավագանու ընտրություններին Հնչակյան կուսակցությունն առաջադրել է քաղաքի «Վանիկ» մասնաճյուղի ատենապետ Հովհաննես Տերտերյանին, սեպտեմբերի 24-ին Կապանի ավագանու ընտրություններում` Արման Հովհաննիսյանին (Աղասի մասնաճյուղ):

Ավելի վաղ հայտարարություններ տարածվել, որտեղ նշվում էր, որ ՍԴՀԿ-ն առաջադրել է թեկնածուներ շուրջ 10 համայնքում:

«Կան համայնքներ, որտեղ չունենք մեր թեկնածուն և պաշտպանելու ենք քաղաքապետի այլ թեկնածուների,  օրինակ՝ Արթիկում Մխիթար Վարագյանին: Վանաձորում պետք է առաջադրեինք մեր թեկնածուին, սակայն մեկ ամիս առաջ բանակցություն եղավ այլ ուժի հետ, որի անունը չեմ տա, սակայն բանակցությունները ձախողվեցին և տեխնիկապես հնարավոր չեղավ հանդես գալ սեփական թեկնածուով»,-ասաց Գալստյանը՝ վստահեցնելով, որ Հնչակյան կուսակցության անդամ-թեկնածուների ձայներին իրենք տեր են լինելու և ամեն գնով պահելու են:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում