Ձմռանն «Ալաշկերտը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում
11/10/2016 15:19
![Ձմռանն «Ալաշկերտը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/5ad45f4989f47fd7279fbc9345899591-1500x784.jpg)
Նմանատիպ
Բարձրագույն խմբի ձմեռային դադարի ժամանակ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այն կտևի 2017 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը, – տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում նախատեսված է ընկերական երկու հանդիպում: Դրանք տեղի կունենան հունվարի 29-ին Լոս Անջելեսում և փետրվարի 5-ին՝ Ֆրեզնոյում:
Մրցակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում