Մեր մրցակիցները․ Մոնտենեգրոն հաղթեց Դանիային (տեսանյութ)

Մեր մրցակիցները․ Մոնտենեգրոն հաղթեց Դանիային (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Դանիայի հավաքականը հյուրընկալեց Մոնտենեգրոյին։ Օգե Հարեյդեի թիմը նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց․ հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Ֆաթոս Բեչիրայը։

Այս հաղթանակից հետո Մոնտենեգրոն ունի 7 միավոր և Լեհաստանի հավաքականի հետ գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը։

Երրորդ տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

  1. Մոնտենեգրո – 7 միավոր
  2. Լեհաստան – 7
  3. Ռումինիա – 5
  4. Դանիա – 3
  5. Ղազախստան – 2
  6. Հայաստան – 0

ԱԱ-2018, ընտրական փուլ, երրորդ տուր
E խումբ

Դանիա – Մոնտենեգրո՝ 0։1
Գոլը՝ Բեչիրայ 31՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում