5 ամիս անց Ռոյսը թիմային մարզման կմասնակցի
12/10/2016 14:26

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերադառնում է թիմի հետ մարզումներին,- տեղեկացնում է Sport1.de-ն:
Այսօր Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը 5 ամսվա դադարից հետո առաջին անգամ կմասնակցի թիմային մարզմանը: Մինչ օրս 27-ամյա ֆուտբոլիստն աշխատում էր անհատական ծրագրով՝ հիմնականում կատարելով վազքային վարժություններ:
Հիշեցնենք, որ Ռոյսը մայիսին աճուկի մկանի պատռվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել Եվրո-2016-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում