Չեխը, Բարին, Ռոնալդուն գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում

Չեխը, Բարին, Ռոնալդուն գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, «Էվերթոնի» կիսապաշտպան Գարեթ Բարին, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում (2017 թվականի հրատարակչություն)։

«Guinness World Records»-ից տեղեկանում ենք, որ 34-ամյա Չեխը նման պատվի արժանացել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացնելու շնորհիվ։ Չեխը ռեկորդակիր է դարձել դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 28-ին․ «Բորնմուտի» հետ խաղը դարպասապահի համար Պրեմիեր լիգայում 174-րդն էր, որում նա գոլ բաց չթողեց։

35-ամյա Բարին ռեկորդների գրքում գրանցվել է որպես Պրեմիեր լիգայի խաղերում ամենաշատը մեկնարկային կազում հայտնված ֆուտբոլիստ։ 17 տարեկանում «Ասթոն Վիլայում» նորամուտը նշելուց հետո Բարին 580 անգամ Պրեմիեր լիգայի խաղերին մասնակցել է իր թիմերի մեկնարկային կազմում։

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել սոցիալական հարթակում․ պորտուգալացին «Twitter»-ում ամենահայտնի մարզիկն է (47 մլն-ից ավելի հետևորդ)։

Ռեկորդների նոր գրքում ընդգրկված այլ ռեկորդներ՝

Պրեմիեր լիգայում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլերր խփած ֆուտբոլիստ՝ Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ», 179 գոլ)։

Ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ՝ Սադիո Մանե («Սաութհեմփթոն»-«Ասթոն Վիլա», 2 րոպե 56 վայրկյան)։

Անգլիայի գավաթի խաղարկությունում ամենաշատ հաղթանակ տոնած թիմ՝ «Արսենալ» (13):

Հետևեք մեզ նաև Telegram-ում