Դարմիանը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում

Դարմիանը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, վերադառնա հայրենիք։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», որն արդեն լուրջ մրցակից ունի։ «Sport Mediaset»-ը հաղորդում է, որ Դարմիանի տրանսֆերի համար պայքարին միացել է «Յուվենտուսը»։ Թուրինում Դարմիանին դիտարկում որպես Շտեֆան Լիխտշտայներին փոխարինողի․ վերջինիս պայմանագրի ժամկետը լրանալու է 2017-ի ամռանը, իսկ «Յուվենտուսի» ղեկավարությունն այն երկարաձգելու մտադրություն չունի։

Հայտնի է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դարմիանի համար 18 մլն եվրո է պահանջում, իսկ «Ինտերը» պատրաստ է 1 մլն եվրոյի դիմաց վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում 14 մլն եվրոյով գնելու իրավունքով։ «Յուվենտուսի» առաջարկի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։

Ավելի վաղ Մատեո Դարմիանի մտերիմները հաստատել են, որ ֆուտբոլիստը դիտարկում է ձմռանը Պրեմիեր լիգայից հեռանալու տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում