Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները զինված հարձակման են ենթարկվել

Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները զինված հարձակման են ենթարկվել

ԱԱ-2018-ի ընտրական փուլի Զամբիայի հետ խաղից (2:1) հետո Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներն Աբուջայի օդանավակայանում ենթարկվել են զինված հարձակման:

Ըստ «The Sun»-ի տեղեկության համաձայն՝ երկու տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել են առևանգել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Շեհու Դիկոյին: Հանցագործներից մեկը զենք է հանել և հայտարերել, որ կրակ կբացի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կփորձի խանգարել նրան:

Երբ նրանց խնդրել են ներկայացնել ոստիկանության վկայականը, հանցավորներից մեկը զենքը պահել է հավաքականի լուսանկարչի կողմը, ապա դեպի օդ կրակել: Թիմը տարահանվել է օդանավակայանից: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Նիգերիայի ընտրանու կազմում այդ պահին գտնվելիս են եղել Ջոն Օբի Միկելը, Ալեքս
Իվոբին, Կելեչի Իհենաչոն և Ահմեդ Մուսան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում