ՈւԵՖԱ-ն մերժել է բողոքը. «Լեգիա»-«Ռեալ» խաղը կանցկացվի առանց հանդիսականների
13/10/2016 12:31
![ՈւԵՖԱ-ն մերժել է բողոքը. «Լեգիա»-«Ռեալ» խաղը կանցկացվի առանց հանդիսականների](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/6d448c3a5d470096f1640847cea84390.jpg)
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը մերժել է «Լեգիային», որը բողոքարկել էր Դորտմունդի «Բորուսսիայի» հետ խաղից հետո կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը,- հայտնում է «abola.pt»-ն:
Լեհական թիմի երկրպագուների ռասիստական վանկարկումների, ճայթրուկների օգտագործման ու այն խաղադաշտ նետելու պատճառով ակումբը պատժվել է խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալի» հետ տնային խաղն առանց հանդիսականների անցկացնելուն:
Բողոքարկման հանձնաժողովն այդ որոշումն ուժի մեջ է թողել: «Լեգիան» տուգանվել է նաև 80 հազար եվրոյով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում