ՀՀ տղամարդկանց առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 14 շախմատիստ

ՀՀ տղամարդկանց առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 14 շախմատիստ

Հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը:

Մրցաշարին այս տարի մասնակցում է 14 շախմատիստ: Մասնակիցների թվում են աշխարհի պատանեկան առաջնության նորընծա չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եզիազարյանը:

Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում